«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ինչ կլինի միջազգային դիտորդների հեռանալուց հետո

Ինչ կլինի միջազգային դիտորդների հեռանալուց հետո
17.03.2025 | 11:42

Շատերը կարող են մտածել, թե ինչի են պետք սահմանային գոտում միջազգային դիտորդները, նրանք ի զորու չեն Հայաստանը պաշտպանելու ադրբեջանական ագրեսիայից, ուստի մեծ խնդիր չէ նրանց հեռացնելը՝ չեղածի հաշիվ է, և զուր են ադրբեջանցիներն անհանգստացած: Բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին՝ նկատի ունեմ հայկական զինուժի կողմից իբր զինադադարի միակողմանի խախտման կրկնվող դեպքերի առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների մերկապարանոց հայտարարությունները, հուշում է, որ նրանց հեռացնելը հրաշալի ծրագրավորված նենգ քայլ է: Առայժմ ադրբեջանցիները առանձնակի չեն ձգտում պնդել իրենց հայտարարությունների իսկությունը և հակաքայլերի դիմել, պարզապես թարմ են պահում Հայաստանից ագրեսոր կերտելու իրենց նկրտումները, հընթացս պաշտոնապես հայտարարում են, որ իրենք միանգամայն արդարացիորեն չեն վստահում Հայաստանի իշխանություններին: Ընդ որում, առայժմ չեն պնդում, քանզի միջազգային դիտորդները ևս ժխտում են այդ հայտարարությունները, որոնց պարագայում ադրբեջանցիները արդեն չեն կարող չվստահելու թեմա բացել, իսկ թե ինչ կլինի նրանց հեռանալուց հետո, կարծում եմ՝ չարժե մեկնաբանել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 8677

Մեկնաբանություններ